Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կիսվել է Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում «Ալավեսի» նկատմամբ տարած հաղթանակի (4: 1) տպավորություններով:   33-ամյա ֆրանսիացին այդ խաղում դուբլ գրանցեց:

 

«Շատ լավ խաղ էր՝ կարևոր վստահության համար: Մենք պետք է շարունակենք աշխատել, ինչպես նախկինում: Ամեն օր մենք աշխատում ենք գոլերի, գոլային փոխանցումների վրա: Նպատակներն այսօր իրականացան:

 

Մեր ակումբում միշտ կա պատասխանատվության զգացում:  Ինչ վերաբերում է չեմպիոնական մրցավազքին, ապա մենք միայն մեզ ենք նայում: Առջեւում դեռ լիգայի շատ հանդիպումներ կան»,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում Marca-ն:

 

ArmSport.am

383