Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 19-ին՝ կեսգիշերից քիչ անց, ծառայություն իրականացնող մայրաքաղաքի պարեկները, թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Րաֆֆու փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ 21-ամյա երիտասարդի։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ավելի քան չորս գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։  

Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է քննչական բաժին։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրել են նույն օրը՝ գիշերվա ժամը 2․35-ին։ 

Մանթաշյան փողոցում նրանք ձերբակալել են Զորավար Անդրանիկի փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։

Բաժնում կատարված խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ։
Ըստ երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, որը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ անձնական օգտագործման համար։

Կազմված փաստաթղթերի հետ նա ներկայացվել է քննչական բաժին։

Նույն օրը՝ երեկոյան ժամը 7-ին, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները Քրիստափորի փողոցում ձերբակալել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն են տեղափոխել մայրաքաղաքի Արամի փողոցի բնակիչ 50-ամյա և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ 42-ամյա երկու տղամարդու։

Վերջինիս խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ՝ լցված 1,17 գրամ հերոինի նմանվող զանգվածով։ Նա հայտնել է, որ փաթեթում հենց հերոին է։

Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի քննչական բաժին։

Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

68