Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովում՝ «Արդարադատության համակարգի բարեփոխումը գլոբալ մարտահրավերների պայմաններում. Հայաստանի Հանրապետության փորձը» խորագրի ներքո:

Սրբուհի Գալյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին. խորհրդարանական ընտրությունները վերահաստատել են երկրի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին։

Ֆորումի ժամանակ նախարարը ներկայացրել է Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումները և ոլորտի զարգացման առաջնահերթությունները.

  • Մինչև 2 մլն դրամի բռնագանձման պահանջներով գործերի քննությունը պատվիրակվել է նոտարներին, արդյունքում՝ դատարանների ծանրաբեռնվածությունը կրճատվել է։
  • Քաղաքացիական և վարչական գործերի քննության համար սահմանվել են ողջամիտ ժամկետներ։
  • Կարևորվել է վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացումը, մասնավորապես՝
  • Ներդրվել է արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտը։ Պարտադիր հաշտարարության ներդրումը նպաստել է դատարաններ մուտք գործող ընտանեկան գործերի թվի զգալի նվազմանը։

Ներկայացվել են արդարադատության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ներառյալ էլեկտրոնային դատավարության համակարգերի ներդրումը.

  • իրավական տեղեկատվական համակարգերի արդիականացումը,
  • թվային ծառայությունների զարգացումն ու նոր էլեկտրոնային բիզնես ռեեստրի գործարկումը։

Նախարարը խոսել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին՝

  • ներդվել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման նոր մեխանիզմ,
  • խստացվել են պաշտոնատար անձանց ներկայացվող բարեվարքության պահանջները,
  • ներկայացվել է այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակների կիրառման փորձը, այդ թվում՝ տնային կալանքը և վարչական հսկողությունը։

Ելույթի ավարտին Սրբուհի Գալյանը նշել է, որ արդարադատության համակարգի արդյունավետ բարեփոխումը հնարավոր է ինստիտուցիոնալ փոփոխությունների, թվային լուծումների և միջազգային համագործակցության համադրման միջոցով՝ կարևորելով փորձի փոխանակման և մասնագիտական երկխոսության շարունակական զարգացումը:

197