Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը վերընտրվեց ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի` հունիսի 26-ին հրավիրված նիստում անցկացվեց ռեկտորի մրցութային ընտրությունը:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի գլխավորությամբ անցկացված նիստին ներկա էին խորհրդի բոլոր 20 անդամները։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ (19 կողմ, 1 անվավեր) ԵՊԲՀ ռեկտոր ընտրվեց թեկնածու, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանը:
Պրոֆեսոր Մուրադյանը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի 22-րդ ռեկտորն է:
Հիշեցնենք, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը մայիսի 27-ին, սահմանված ընթացակարգի համաձայն, հայտարարել էր բաց մրցութային ընտրություն ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի համար: