Փեզեշքիանը հաստատել է՝ ապասառեցվել է 6 միլիարդ դոլար
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է, որ Կատարում պահվող 6 միլիարդ դոլարը ապասառեցվել է․ դրանք կփոխանցվեն Թեհրանին։
Հունիսի 23-ին Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմմատին հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկզբում կապասառեցնի իրանական 12 միլիարդ դոլարը։
«Իրականացված ծրագրի համաձայն՝ Կատարում գտնվող իրանական 12 միլիարդ դոլարից 6 միլիարդ դոլարը կապասառեցվի և կփոխանցվի երկրին: Մնացած միջոցների վերադարձման վերաբերյալ աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են»,- ասել է Փեզեշքիանը՝ ըստ նրա մամուլի ծառայության։
29 Հունիս, 2026 12:24
75