Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, Դոհայում դրական բանակցություններ են վարել, միևնույն ժամանակ Իրանի հետ տեխնիկական խորհրդակցությունները առաջ են ընթանում. հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյային։
Ուիթքոֆը և Քուշները Դոհայի հանդիպման ժամանակ վերահաստատել են ԱՄՆ-ի հանձնառությունը Իրանի հետ բանակցություններում։
Ավելի վաղ, Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բարձր մակարդակի բանակցություններ Դոհայում նախատեսված չեն։
Ավելի ուշ «Al Arabiya»-ն հաղորդել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև Դոհայում բանակցություններ կարող են տեղի ունենալ չորեքշաբթի օրը, սակայն դրանք կլինեն անուղղակի։