Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։ Արմեն Մուրադյանը վերընտրվել է ռեկտորի պաշտոնում 5 տարի ժամկետով։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ հունիսի 26-ին կայացած մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել միայն մեկ հավակնորդ՝ գործող ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Հոգաբարձուների խորհրդի 20 անդամներից 19-ը կողմ են քվեարկել նրա թեկնածությանը։

Իր խոսքում Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը վստահության համար և ներկայացրեց բուհի վերջին տարիների հաջողությունները։ 

172