Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի գլխավոր կետերը
- Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում անձամբ շնորհավորել է Թրամփին և ամբողջ ամերիկացի ժողովրդին ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ։
- Ռուսաստանի նախագահը, շնորհավորելով Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ, հիշեցրել է Ռուսաստանի ներդրման մասին ամերիկյան պետականության կայացման գործում։
- Պուտինը վերահաստատել է Թրամփին ուղղված՝ Ռուսաստան այցելելու հրավերը։
- Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ավարտել ուկրաինական հակամարտությունը՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության ներուժն իրացնելու համար։
- Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են պահպանել կապը և մոտ ժամանակում կրկին հեռախոսազրույց ունենալ։
- Ուիթքոֆֆն ու Քուշները պատրաստ կլինեն կրկին այցելել Մոսկվա։
- Պուտինի և Թրամփի զրույցը եղել է գործնական և բավականին կառուցողական, ինչը հնարավորություն է տվել անկեղծորեն քննարկել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերը։
- Պուտինն ու Թրամփը նշել են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ժողովուրդները երբեք չեն մոռանա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ունեցած դաշնակցային հարաբերությունները։
- Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հարցը, իսկ ԱՄՆ նախագահը վերահաստատել է խաղաղ կարգավորման ուղիներ գտնելուն աջակցելու պատրաստակամությունը։
- Եվրոպական «պատերազմի կուսակցությունը» ելնում է մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին կեղծ պատկերացումներից։
- Պուտին–Թրամփ հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է ԱՄՆ-ն, և, ըստ Ուշակովի, «դա շատ բանի մասին է խոսում»։
- Պուտինն ու Թրամփը կարևորել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմաքաղաքական և տնտեսական թեմաներով շփումների շարունակումը։
- Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ հուշագրի հիման վրա ընթացող բանակցությունները հնարավորություն կտան գտնել առանցքային հարցերի երկարաժամկետ լուծումներ։
- Պուտինը վերահաստատել է Թրամփին, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի շուրջ լարվածության թուլացմանը։
- Թրամփը զրույցի ընթացքում նշել է, որ հիացած է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժով։
Ըստ ТАСС-ի` Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 25 րոպե։
05 Հուլիս, 2026 10:21
393
Պուտինն ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետ կապված հարցերը
29 Դեկտեմբեր, 2024 17:01
Պուտինն Աստանայում կբանակցի Ալիևի, Էրդողանի և այլ երկրների ղեկավարների հետ
02 Հուլիս, 2024 23:45
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքի պատերազմը
11 Հոկտեմբեր, 2023 03:55
Ինքնաթիռը խափանվել է օդում․ 23-ամյա կին օդաչուն ինքնաթիռն իջեցրել է ծովում՝ Ֆլորիդայի լողափի մոտ, և մնացել անվնաս
23 Օգոստոս, 2026 23:12
Օտարերկրացիների կողմից Հայաստանում բնակարանների գնումներն աճել են գրեթե 50%-ով
23 Օգոստոս, 2026 21:25
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում օգոստոսի 23-ին
23 Օգոստոս, 2026 10:18
Թրամփը հունիսին ավելի քան 1000 բորսայական գործարք է կնքել
23 Օգոստոս, 2026 17:15
Թրամփը քննադատել է Կանադային՝ հայտարարելով նոր մաքսատուրքերի մասին
23 Օգոստոս, 2026 10:08
Իրանի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է դարձել. Թրամփ
21 Օգոստոս, 2026 11:50