Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականի փայլուն մեկնարկը՝ Եվրոպայի առաջնությունում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
«Խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 98:62 հաշվով վստահ հաղթանակ է տարել Անդորրայի հավաքականի նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը, որը գրանցել է 32 արդյունավետության գործակից (EFF)։
Սարգսյանը վաստակել է 22 միավոր, կատարել է 12 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։
Հայաստանի Մ16 հավաքականը երկրորդ խաղում կմրցի Ջիբրալթարի իր հասակակիցների հետ: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնում:
Մուտքն ազատ է»,-ասված է հաղորդագրության մեջ:
05 Հուլիս, 2026 17:14
381
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը` Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր
12 Հուլիս, 2026 22:44
Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
11 Հուլիս, 2026 22:10
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
08 Հուլիս, 2026 21:43