Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը։ Փոփոխություններով՝ այն վարորդները, որոնք ոստիկանության վարչական ակտով զրկվել են վարելու իրավունքից, և որոնց վարորդական իրավունքը տրվել է Հայաստանի Հանրապետությունում, զրկման ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում կարող են դիմել իրավունքը վերականգնելու համար՝ առանց որակավորման քննություն հանձնելու՝ վճարելով 50 հազար դրամ պետական տուրք։

Վերականգնված վարորդների համար սահմանվելու է մեկ տարվա փորձաշրջան։ Եթե գործող համակարգով վարորդներին տրամադրվում է 13 միավոր, ապա փորձաշրջանի ընթացքում նրանք կունենան ընդամենը 6 միավոր։ Այդ 6 միավորը սպառելու դեպքում վարորդը կրկին կզրկվի վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով։

ՆԳ նախարարությունում ընդգծում են, որ այս կարգավորումը չի վերաբերում վարորդական իրավունքի դադարեցման մյուս հիմքերին, որոնց դեպքում իրավունքի վերականգնումը կշարունակվի իրականացվել որակավորման քննության միջոցով։

127