Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները։
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող փառատոնին այս տարի ներկայացվել են հայտեր 95 երկրից․ մրցութային ծրագրում ընդգրկվել էր 39 ֆիլմ՝ 22 երկրից։ Փառատոնի հաղթող ֆիլմերն են՝
- Փառատոնի տնօրենի մրցանակ՝ «Կյանքը շարունակվում է» (ռեժ.՝ Մերի Վարդանյան, Հայաստան)
- Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի նախագահի հատուկ մրցանակ՝ «Վազի՜ր, գետ» (ռեժ.՝ Անաստասիա Օստապենկո, Ռուսաստանի Դաշնություն)
- «ԱրմԴոկ» հայկական վավերագրական ֆիլմերի ասոցիացիայի և Հայաստանի վավերագրական ֆիլմերի գիլդիայի հատուկ հիշատակում՝ «Դորայի դեղին կոշիկները» (ռեժ.՝ Գոհար Սարգսյան, Հայաստան), «Տեղահանում» (ռեժ՝. Երվանդ Ռումյան, Հայաստան)
- «Կինոտեք» ընկերության հատուկ մրցանակ՝ մինչև 2 մլն դրամ արժողությամբ կինոտեխնիկայից օգտվելու հնարավորություն կարճամետրաժ ֆիլմի արտադրության համար՝ «Մայրենիք» ( ռեժ.՝ Գոռ Առուշանյան, Լեհաստան)
- Գրան պրի լավագույն կարճամետրաժ ֆիլմ՝ «Անգղներ» (ռեժ.՝ Դիան Ուեյս, Ֆրանսիա/Հարավային Աֆրիկա)
- Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ՝ ազգային ծրագիր/դրամային մրցանակ/՝ «Ռոբինզո՞ն» ( ռեժ.՝ Մարիաննա Մովսեսյան, Հայաստան)
- Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ ազգային ծրագիր /դրամային մրցանակ/՝ «Դորայի դեղին կոշիկները» ( ռեժ.՝ Գոհար Սարգսյան, Հայաստան)
- Լավագույն ուսանողական ֆիլմ՝ ազգային ծրագիր/դրամային մրցանակ/
- «Աղ» (ռեժ.՝ Տաթև Ասատրյան, Հայաստան)
- Լավագույն խաղարկային ֆիլմ՝ միջազգային ծրագիր՝ «Գունատ արև» (ռեժ.՝ Ադրիան Մոյս Դալլին, Ջավահին Զենտար, Ֆրանսիա)
- Լավագույն ռեժիսոր՝ «Վերնագիր հորինիր» (ռեժ.՝ Կլաուդիա Ֆորտունիակ, Լեհաստան)
- Լավագույն սցենար՝ «Կեղծ զարդեր» (ռեժ.՝ Ջեսի Մուսալեմ, Ֆրանսիա/Լիբանան, սցենարի հեղինակ՝ Ջիհադ Հոջեյլի)
- Լավագույն դերասանուհի՝ «Բարլեբաս» (ռեժ.՝ Մալու Յանսեն, Բելգիա/Նիդերլանդներ, դերասանուհի՝ Պիտոու Նիկոլաս)
- Լավագույն դերասան՝ «Անգղներ» (ռեժ.՝ Դիան Ուեյս, Ֆրանսիա/Հարավային Աֆրիկա, դերասան՝ Էդվին Վան Դեր Վոլտ)
- Լավագույն օպերատոր՝ «Իկարոս» (ռեժ.՝ Քրիստոս Կարդանա, Բելգիա/Ֆրանսիա/Հունաստան/Մեծ Բրիտանիա, օպերատոր՝ Քրիստոս Կարամանիս)
- Լավագույն գեղարվեստական լուծում՝ «Մշուշը վերացել է» (ռեժ.՝ Սեյեդ Ալի Ղասեմի, ԻԻՀ)
- Ժյուրիի հատուկ մրցանակ՝ «18-րդ գարուն» (ռեժ.՝ Մենուա Հովհաննիսյան, Հայաստան), «Մայիսի վերջին կիրակի» (ռեժ.՝ Ալեխանդրո Բորդիե, Լյուքսեմբուրգ)
Ժյուրիի նախագահն էր կինոռեժիսոր Սոսո Բլիաձեն (Վրաստան), ժյուրիի անդամները՝ դերասանուհի, պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը և կիոնռեժիսոր Արշալույս Հարությունյանը:
06 Հուլիս, 2026 20:07
70
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
22 Հունիս, 2026 17:40
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
22 Հունիս, 2026 17:40
Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմեր
15 Մայիս, 2026 11:47
Oտարալեզու ֆիլմերը Հայաստանի բոլոր կինոթատրոններում մեծ էկրանին կցուցադրվեն հայերեն ենթագրերով
18 Նոյեմբեր, 2025 18:55