Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամփոփվել է ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցների 2026 թվականի հունիսի 24-ից մինչև 2026 թվականի հունիսի 29-ը կատարած աշխատանքը։

 

Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ  խեցգետնաորսիչ և 161 հատ ձկնորսական ցանց, իսկ 531 խեցգետին բաց է թողնվել լիճ։

 

Կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ:

 

 

Ծառայությունից հիշեցնում են, որ Կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N120-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները:

Սույն որոշմամբ 2026 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։

 

 

ՇՄ նախարարությունից բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում են զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել օրենքով սահմանված նորմերը։

Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված վարչական ու քրեական պատասխանատվություն՝ հիշեցնում են բնապահպանները։

156