Դիլիջանում գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դիլիջանում գիշերը գրանցված անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով գետը վարարել և դուրս է եկել հունից։ Այս մասին հայտնել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
«Քանի որ քաղաքի ջրամատակարարումն իրականացվում է գետային մակերևութային ջրերից, իսկ «Վեոլիա Ջուր» ընկերության ջրի մաքրման կայանները տեխնիկապես նախատեսված չեն նման բարձր պղտորությամբ ջրի մաքրման համար, սպառողների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է Դիլիջանի ջրամատակարարումը։
«Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և ջրամատակարարումը վերականգնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
07 Հուլիս, 2026 23:29
794
Լավ էր, հասցրեցի փոխել անվադողերը. Ալեքսանյանը Դիլիջանի ոլորանների ճանապարհին
08 Նոյեմբեր, 2026 19:59
Դիլիջանում կասեցվել է լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունը
23 Ապրիլ, 2026 13:21
Ավտովթար Դիլիջանի թունելում
18 Ապրիլ, 2026 17:34
Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը
05 Նոյեմբեր, 2026 13:51
Հրդեհ է բռնկվել Գետամեջ գյուղում գտնվող գործարաններից մեկում
04 Նոյեմբեր, 2026 22:37
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է ՀՀ 2028 թվականի երիտասարդական մայրաքաղաքի և գնահատող փորձագետների ընտրության մրցույթ
23 Հոկտեմբեր, 2026 23:41