Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ուղիղ և պատասխանատու հայտարարում եմ. ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման առաջին 6-8 ամիսներին մեզ հաջողվել է ՀԷՑ-ի ունեցած՝ գրեթե 400մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ ու պլանային մարել շուրջ 50մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկեր, քանի որ սեփականատերերին և նրանց ուղղակի կամ անուղղակի փոխկապակցված շրջանակներին չի հաջողվել այլևս ֆինանսական մի շարք առերևույթ մեքենայությունների, ուռճացված գներով ապրանքների ու ծառայությունների ձեռքբերումների, բացառապես իրենց ու իրենց մերձավորներին պատկանող այլ ընկերությունների միջոցով տարիներ շարունակ իրականացվող «մենաշնորհային» մատակարարումների միջոցով «դուրս բերել» այդ $ 50,0մլնը ՀԷՑ-ից և «յուրացնել»...

ՀԷՑ-ի՝ օրվա սեփականատիրոջ կողմից նախօրեին ՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված մի շարք մերկապարանոց, մտացածին ու անհիմն գնահատականներին կանդրադառնամ ավելի ուշ՝ կոնկրետ թվերով ու փաստերով»։

76