Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՇՄՆ-ն տնտեսվարողներին տեղեկացնում է, որ 2026 թվականի հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու կարևոր վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ https://nature.e-gov.am հարթակի միջոցով։
«Թվային ձևաչափով կիրականացվեն՝
- Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման կամ պահպանման սահմանաքանակների նախագծերի հաստատումը (ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2291-Ն որոշում),
- Վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի և ներդիրների տրամադրումը (ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշում)։
Ինչո՞ւ է այս փոփոխությունը կարևոր
Թվային հարթակի ներդրումը կարևոր քայլ է թափոնների կառավարման համակարգի արդիականացման և ոլորտի առավել արդյունավետ կառավարման ուղղությամբ։
Տնտեսվարողների համար այն հնարավորություն է տալիս՝
- բացառել թղթային փաստաթղթաշրջանառությունը,
- խնայել ժամանակ և վարչարարական ռեսուրսներ,
- ցանկացած պահի ստանալ և ներբեռնել հաստատված փաստաթղթերը՝ QR կոդով վավերացված տարբերակով։
Պետության և շրջակա միջավայրի համար այն ապահովում է՝
- թափոնների շարժի առավել ամբողջական և թափանցիկ հաշվառում,
- ապօրինի շրջանառության կանխարգելում,
- թափոնների ոչ միայն տեղադրման, այլև ժամանակավոր պահպանման (պահեստավորման) նկատմամբ առավել արդյունավետ վերահսկողություն,
- շրջակա միջավայրի աղտոտման ռիսկերի նվազեցում։
Կարևոր նորամուծություններ
- Հայտերը կարող են ներկայացվել նաև լիազորված անձի միջոցով՝ կցելով լիազորագրի էլեկտրոնային պատճենը։
- Վերացվել է փաստաթղթերի ձևանմուշներում կնիքի պարտադիր կիրառման պահանջը։
Խնդրում ենք 2026 թվականի հուլիսի 9-ից բոլոր հայտերը ներկայացնել բացառապես https://nature.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով»,- նշված է հայտարարության մեջ։
08 Հուլիս, 2026 18:14
255
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ՇՄՆ
14 Հուլիս, 2026 18:29
Հորդորում ենք զերծ մնալ գետեր, լճեր և այլ բնական ջրային միջավայրեր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
13 Հունիս, 2026 10:17
Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C․ ՇՄՆ
15 Ապրիլ, 2026 21:46
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
22 Հուլիս, 2026 12:50
«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿ
21 Հուլիս, 2026 19:04
Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառության շրջանակն ընդլայնվում է, փաստաթղթավորման կարգավորումները՝ պարզեցվում. ՊԵԿ
20 Հուլիս, 2026 16:50
Եղանակը՝ առաջիկա օրերին
24 Հուլիս, 2026 12:45
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
19 Հուլիս, 2026 10:30
Եղանակը Հայաստանում
16 Հուլիս, 2026 14:07