![](https://araratnews.am/admin/images/1611567733.jpg)
«Ես ղեկավարում եմ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, որպես նախագահի տեղակալ և պաշտոնակատար»,- ասաց ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ պատասխանելով Araratnews.am-ի հարցին, թե արդյոք հնարավոր է ԱԺ պատգամավորը լինի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հավանական թեկնածուն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ թե «Իմ քայլը» և թե ԲՀԿ խմբակցությունները չեն առաջադրելու իրենց թեկնածուներին այդ պաշտոնում:
Հարցին` կլինի նոր առաջարկություն, թե ոչ, պատգամավորը պատասխանեց մեկ բառով. «Այսքանը»:
Հիշեցնենք` այսօր ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Araratnews.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ ԲՀԿ-ն նույնպես չի առաջադրելու նոր թեկնածու Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Նշենք` օրեր առաջ էլ իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանն ասաց, որ «Իմ քայլը» նույպես թեկնածու չի առաջադրելու այդ պաշտոնում: