Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բենգալյան ծոցում ռոհինջա փախստականներ տեղափոխող երկու նավերի բախման հետևանքով զոհվել է առնվազն 500 մարդ. հայտնում է The Times of India-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությանը (UNHCR)։

Հաղորդվում է, որ զոհվածները Մյանմայից ուղևորվում էին դեպի Բանգլադեշ։ Երկու նավերում ընդհանուր առմամբ եղել է շուրջ 530 փախստական։ Դրանք Մյանմայից դուրս էին եկել հունիսի վերջին, իսկ հուլիսի սկզբին դեռևս չպարզված հանգամանքներում խորտակվել են։ Նախնական տվյալներով՝ վթարի հավանական պատճառը եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով տեղի ունեցած բախումն է։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ չեն իրականացվել։

«Թեև միջադեպի և զոհերի թվի վերաբերյալ տեղեկությունները դեռ պաշտոնապես չեն հաստատվել, ՄԱԿ-ի ՓԳՀՎ-ն խորապես մտահոգված է Մյանմայից փախստականներ տեղափոխող նավերի կործանման հետևանքով զոհվածների մեծ թվով»,– ասվում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հայտարարության մեջ։

184