Մտքեր են փոխանակվել Հայաստան-Պարագվայ միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Պարագվայի Սենատորների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ, սենատոր Նատալիսիո Չասեի հետ: Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ՝ երկուստեք կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
ՀՀ դեսպանը նաև ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները:
20 Հուլիս, 2026 22:42
128