Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բեզոարյան այծերի հաշվառում  «Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝ «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում են արգելոցից։

 

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը հունիսի 30-ից հուլիսի 7-ը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացրել է բեզոարյան այծերի  ամենօրյա հաշվառումներ։ 

Հաշվառումների հիմնական նպատակն էր նախապես ընտրված հաշվառման տեղամասերում գրանցել բեզոարյան այծերի էգերի և ձագերի քանակը, ինչպես նաև դրանց հարաբերակցությունը։Ստացված տվյալները կամփոփվեն և կհամեմատվեն նույն տեղամասերում 2026 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին նախատեսվող հաջորդ հաշվառումների արդյունքների հետ, ինչը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ բեզոարյան այծի պոպուլյացիայի դինամիկան ընձառյուծի ապրելավայրերում։

 

2002 թվականից WWF Հայաստանը Շրջակամիջավայրի նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է   «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագիրը, որը ներառում է ընձառյուծի և վերջինիս որսատեսակների մոնիթորինգը: Ծրագիրը ֆինանսավորվում է WWF Գերմանիայի և WWF Շվեյցարիայի կողմից:

 

317