Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ավարտել է իր կարիերան ազգային հավաքականում՝ ըստ լրագրող Հերնան Կաստիլոյի։
Մեսսին 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակչից առաջ հանդերձարանում հուզիչ ելույթ է ունեցել՝ թիմակիցներին ասելով, որ սա իր վերջին խաղն է լինելու Արգենտինայի հավաքականի կազմում։
2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինան լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով պարտվեց Իսպանիային։
39-ամյա Մեսսին 2023 թվականից հանդես է գալիս Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի բարձրագույն լիգայում։ Նախկինում նա խաղացել է «Փարիզ Սեն-Ժերմենում» և «Բարսելոնայում», որոնց կազմում չորս անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան, երեք անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։
Հարձակվողը 2022 թվականի աշխարհի չեմպիոն է, 2014 և 2026 թվականների աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր, 2008 թվականի օլիմպիական չեմպիոն, ինչպես նաև Կոպա Ամերիկայի կրկնակի հաղթող (2021, 2024)։ Նա նաև ռեկորդակիր է «Ոսկե գնդակ» մրցանակի ամենաշատ նվաճումների ցուցանիշով՝ այն շահելով ութ անգամ։