Ֆրանսիայում արգելվեց սոցիալական ցանցերի օգտագործումը 15 տարեկանից փոքր երեխաների համար
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի խորհրդարանը վերջնականապես հաստատել է 15 տարեկանից փոքր երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումն արգելող օրենքը։ Այսպիսով, Ֆրանսիան կդառնա Եվրամիության առաջին երկիրը, որը նման սահմանափակում կմտցնի օրենքով։
AFP-ի փոխանցմամբ, օրինագիծը պաշտպանել են Ազգային ժողովի 279 անդամներ, դեմ քվեարկել է 81 անդամ։ Օրենքն ուժի մեջ մտնելու համար դեռևս անհրաժեշտ է Սահմանադրական խորհրդի հաստատումը։
Օրենքի համաձայն՝ սոցիալական ցանցերի հարթակները պարտավոր կլինեն սեպտեմբերի 1-ից արգելել 15 տարեկանից փոքր օգտատերերի նոր գրանցումները և մինչև 2027 թվականի հունվարի 1-ը փակել 15 տարեկանից փոքր անչափահասների առկա հաշիվները։ Օրենքը չի նախատեսում պատժամիջոցներ երեխաների կամ նրանց ծնողների նկատմամբ։
22 Հուլիս, 2026 10:07
741
Ամերիկացիները լքել են ՄԱԿ-ի նիստը Ֆրանսիայի ելույթի ժամանակ․ դիվանագիտական սկանդալ
28 Հուլիս, 2026 13:13
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 250000 մարդ
25 Հուլիս, 2026 21:05
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել
23 Հուլիս, 2026 21:29
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
06 Հուլիս, 2026 13:39
Եվրոպան կաջակցի Հայաստանի ժողովրդին՝ գնալ Եվրամիության ճանապարհով․ Կոս
11 Մայիս, 2026 12:19
ՀՀ քաղաքացիներին շնորհավորում եմ Հայաստանի աշխարհագրական դիրքի փոփոխության առթիվ․ Փաշինյան (տեսանյութ)
05 Մայիս, 2026 14:10