Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայտնի է դարձել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը Աշխարհի 2028 թվականի առաջնության որակավորման հիմնական փուլում:

Ինչպես արդեն հայտնի է, մեր ընտրանին ընդգրկված է 1-ին խմբում և ուժերը կչափի Հունգարիայի ու Շվեդիայի հավաքականների հետ: Հայաստանի հավաքականը պայքարը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Հունգարիայի ընտրանուն:

Ներկայացնում ենք մեր հավաքականի հանդիպումների ամբողջական ժամանակացույցը․

  • 20 հոկտեմբերի, 2026թ.
  • Հայաստան — Հունգարիա
  • 07 նոյեմբերի, 2026թ.
  • Շվեդիա — Հայաստան
  • 09 դեկտեմբերի, 2026թ.
  • Հայաստան — Շվեդիա
  • 03 մարտի, 2027թ.
  • Հունգարիա — Հայաստան

Հիշեցնենք, որ որակավորման հիմնական փուլում ընդհանուր առմամբ հանդես է գալիս 36 թիմ, որոնք բաժանվել են 12 խմբի:

86