Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լեհ քննիչներն իրենց ֆրանսիացի գործընկերներից օգնություն են խնդրել ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով հետաքննության շրջանակում՝ հաղորդում է RMF FM ռադիոկայանը։

Հետաքննությունը վերաբերում է ֆրանսիացի մոդելային գործակալ և Էփշտեյնի մտերիմ գործընկեր Ժան-Լյուկ Բրունելի գործունեությանը։ Նա մեղադրվում էր անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեջ և 2022 թվականին մահացած էր հայտնաբերվել բանտախցում։

«Լեհ դատախազները ֆրանսիական կողմին ուղարկել են այսպես կոչված՝ Եվրոպական հետաքննչական հրաման։ Դրա նպատակն է ստանալ Բրունելի և նրա հետ համագործակցած անձանց վերաբերյալ ֆրանսիական հետաքննության ընթացքում հավաքված ձայնագրություններն ու այլ ապացույցները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

134