Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դաունինգ սթրիթի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի գլխավոր մկնորս կատու Լարրին «ուրախությամբ է ընդունել լուրը, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմի շունը չի տեղափոխվելու Լոնդոնի նստավայր և կմնա Մանչեսթերում։ Նա նաև համաձայնել է, որ ինքն ու շունը հաստատ լեզու չէին գտնի»։ Այս մասին գրում են բրիտանկան լրատվամիջոցները:
Իր հարցազրույցում Բըրնհեմն ասել է, որ իր շունը՝ Աքսել անունով խառնածին պուդելը, ամենայն հավանականությամբ կմնա Մանչեսթերում։ Նրա խոսքով՝ Աքսելը երբեմն իրեն պահում է «չարաճճի փոքրիկի» պես և դժվար թե յոլա գնա Լարրիի հետ։ Բացի այդ, Բըրնհեմը կատակել է, որ բրիտանացիները դժվար թե հավանեն, եթե Աքսելը խախտի Լարրիի անդորրը։
«Գրողի տարած ճշմարտություն»,- X սոցիալական ցանցում գրել է Լարրին՝ տեղեկանալով այդ լուրի մասին։
Ապաստարանից վերցված Լարրին 2011 թվականից ծառայում է Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում՝ որպես գլխավոր մկնորս։ Բրիտանական կառավարիչների նստավայրերում կատուներ պահվում են դեռևս XV դարից։ Գրեթե 100 տարի է՝ 1929 թվականից, նրանք ունեն պաշտոնական կարգավիճակ և տարեկան ստանում են 100 ֆունտ ստեռլինգ աշխատավարձ։