Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 27-ին ավտոմեքենայի և հեծանիվի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և հեծանիվը։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, բախման հետևանքով հեծանվորդը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ «Opel Astra»-ն բախվել է բետոնե սյանը, քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի վարորդի և հեծանվորդի ինքնությունը։

74