Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվան նվիրված ավանդական՝ մեծ տոնական հանդիսություններ չեն լինելու։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Միջոցառումներ տեղի են ունենալու միայն զորամասերում եւ զորամիավորումներում»,- հայտնեցին նախարարությունից։

Բարձրաստիճան պաշտոնյաների այց Եռաբլուր նախատեսված է, թե ոչ, դեռ հայտնի չէ. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասաց. «Այդ օրվա օրակարգը դեռեւս հաստատված կամ վերջնականացված չէ, երբ վերջնականացվի, կտեղեկացնեմ»։ 

Նշենք, որ Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձն է։ 

 

370