Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որով վերացվում են Ռուսաստանի Դաշնություն մուտքի սահմանափակումները ևս չորս երկրների՝ Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Քաթարի քաղաքացիների համար: Սահմանափակումները մտցվել էին ավելի վաղ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսները նույնպես կարող են մեկնել այս երկրներից որևէ մեկը: Այս պետությունների հետ օդային հաղորդակցությունը կվերսկսվի հունվարի 27-ից: 

shamshyan.com

26 Հունվար, 2021 13:35
1349
; ;