ԱՀ նախագահն այցելել է ԱՀ ներքին գործերի նախարարություն.

Այսօր՝ հունվարի 26-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է նորաստեղծ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարություն։

Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմում ընգրկված ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները։

ԱՀ նախագահի հրամանագրի համաձայն Ներքին գործերի նախարար է նշանակվել Կարեն Գրիգորի Սարգսյանը։

Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է երկրում ծառացած մի շարք խնդիրների և միասին այդ ամենը հաղթահարելու ուղիների մասին։

Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահին բարձր վստահության համար և հավաստիացրել, որ ժողովրդի անվտանգությունն ու անդորրն ապահովվելու համար կարվի ամեն ինչ :Նա նշել է, որ երկու կառույցների համագործակցության արդյունքում արձանագրել ենք բարձր ցուցանիշներ։

 

554