Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Ագարակ-Մեղրի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Սլավա Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» և Երևանի բնակիչ 59-ամյա Հարություն Բ.-ի վարած «Opel Frontera» մակնիշի ավտոմեքենաները։ 

shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդներից Սլավա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով էլ «ՎԱԶ 2121»-ը գլխիվայր շրջվել է։ 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Սլավա Հ․-ն աշխատում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, իսկ Հարություն Բ․-ն՝ Ագարակի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։
 

54