«Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը։ Լուրն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է նրա կինը՝ հաղորդավարուհի Եվա Մեհրաբյանը։
«Մենք պարտվեցինք...
Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում։
Սիրելի ամուսնու, հոր, պապիկի` Արսեն Ասլանյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 5-ին` ժամը 17-ից 20-ը` <<Էրեբունի>> սգո սրահում (Խաղաղ Դոնի փողոց 2/14)։ Հուղարկավորությունը նույն վայրից` օգոստոսի 6-ին` ժամը 13-ին»,-գրել է նա։
Ռեժիսոր Արսեն Ասլանյանը նկարահանել է «Հավերժական թռիչք», «Միմի», «Քրիստոնեական Հայաստան», «Հուշարձան» և այլ ֆիլմեր, ինչպես նաև բազմաթիվ հեռուստանախագծերի հեղինակ է, երկար տարիներ աշխատել է հեռուստատեսությունում։
04 Օգոստոս, 2026 18:44
2956
Արսեն Թորոսյանը Ֆինլանդիայի, Դանիայի, Մոլդովայի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցության վերաբերյալ
17 Նոյեմբեր, 2026 11:03
Արսեն Գևորգյանը կալանավայրում գտնվելու ընթացքում առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ
10 Նոյեմբեր, 2026 12:34
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05 Նոյեմբեր, 2026 19:24
Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ
26 Հոկտեմբեր, 2026 18:07
Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա Հասմիկ Ասլանյանը հայտնաբերվել է
23 Հոկտեմբեր, 2025 14:50
Վասիլ Ասլանյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալ
22 Հոկտեմբեր, 2025 20:00