Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1\23 հասցեում դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Դեպքի փաստով քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն էր, ով Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի  հիմնադիրներից է և  գլխավոր տնօրենը։

Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ դեպք, քննչական բաժինը պարզում է։

57