Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը չի ​​նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից, մինչև արմատական ​​պաղեստինյան «Համաս» շարժում չզինաթափվի՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Ես վճռականորեն պաշտպանում եմ մեր անվտանգության շահերը։ Մենք չենք նահանջի (Գազայի հատվածում) ներկայիս գծերից, մինչև «Համասը» լիովին չզինաթափվի»,- ասել է Նեթանյահուն, որի խոսքերը մեջբերել է «Ynet» հարթակը։

Նեթանյահուի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «և նրա թիմը կարծում են, որ կարող են զինաթափել «Համասին» և ապառազմականացնել Գազան։ Մենք ուսումնասիրում ենք այս հարցը»,- հավելել է նա։

62