Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավար Ռոմանոս Սաֆարյանին:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Արմեն Փամբուխչյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի մաքրության որակի բարելավումը կարևոր առաջնահերթություններից է, և նշել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակում է համայնքային հավաքակազմը համալրել անհրաժեշտ նոր տեխնիկայով, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին ավելի որակյալ ծառայություն մատուցել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ աղբահանության համակարգը շուտով համալրվելու է նոր սերնդի 10 աղբատար մեքենայով՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։

56