«Նախորդ տարվանից ծավալվող նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված գիտեք, որ ճամփորդության հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ  են առաջացել: Եվ նախորդ տարվանից մեր բազմաթիվ  հայրենակիցներ հարց էին բարձրացրել օդային հաղորդակցության կապը վերականգնելու հետ կապված»: Այս մասին այսօր գործադիրի նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդտեղ սոցիալական հարց կա: 

 «Մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագնա աշխատանքի են մեկնում ՌԴ։ Նախորդ տարվանից մեր ՌԴ գործընկերների և ԵԱՏՄ մեր գործընկերների հետ համագործակցում ենք այս թեմայի շուրջ: Եվ ահա ունենք կոնկրետ արդյունք: Մեկնարկում է «Ճամփորդիր առանց covid 19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ ՀՀ և ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ»,- հայտարարեց վարչապետը: 

Ծրագիրը հետևյալն է` կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան օդային տրանսպորտով մեկնել ՌԴ։ «Այս ծրագիրը մեկնարկում է կոնկրետ պիլոտային տուրիստական կարգով, մինչև մարտի մեկը, և կարծում ենք՝ գործնականում այն կաշխատի»,- նշեց վարչապետը:

 

Մանրամասները` տեսանյութում։

565