Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 «Ճախրուկ»- միջազգային 6-րդ փառատոնը կայացել է օգոստոսի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում՝ համագործակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի։ Երաժիշտներ,այժմ կլինիկական հոգեբաններ Աննա և Անահիտ Մխիթարյանները 2019թ-ին Խարբերդի մասանգիտացված մանկատանը սեփական նախաձեռնությամբ որպես կամավորներ  ստեղծել են «Ճախրուկ»- մշակութային կենտրոնը և մինչ օրս մանկատան սաներին  ուսուցանում են ազգային փողային և հարվածային գործիքներ,ազգային,հոգևոր,աշուղական, օրորոցային երգ-երաժշտություն։

Հիմնադիրն են ազգային երաժշտության «Ճախրուկ»- ամենամյա միջազգային ներառական փառատոնի,որը իրականացնում են 2021թ-ից՝ յուրաքանչյուր անգամ ՀՀ տարբեր մարզերում՝ նպատակ ունենալով ոչ միայն մասնակիցների ստեղծագործական կարողությունները ներկայացնելու,այլ նաև հնարավորություն տալ համայնքների երեխաներին և բնակիչներին անմիջականորեն ճանաչել հատուկ կարիքներ ունեցող անձանց,տեսնել նրանց տաղանդն ու մարդկային ներուժը։

Փառատոնի նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր,որտեղ յուրաքանչյուր ոք կկարողանա տեսնել իր կարողությունների անսահմանությունը։ «Ճախրուկ»-ի գաղափարախոսությունն է՝ « Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են,եթե չունես հոգու թռիչք » «Ճախրուկ»-ն իր գաղափարի շուրջ համախմբում է  բոլոր մասնակիցներին և հանդիսատեսին։

Փառատոնին մասնակցում են ՀՀ տարբեր մասնագիտացված մանկատների,շուրջօրյա խնամքի հաստատությունների,երեխաների աջակցության կենտրոնների,ՀՀ տարբեր մարզերի հատուկ կրթահամալիրների,հանրակրթական,արվեստի դպրոցների սաները,ինչպես նաև արվեստի գործիչներ՝ ներկայացնելով ազգային,հոգևոր երգ-երաժշտություն։ Մասնակից խմբերը ելույթ են ունեցել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի  կազմում գործող Երևանի պետական կամերային երգչախմբի և հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հետ։

Փառատոնի ժամանակ կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված էին մասնակից հաստատությունների երեխաների ձեռագործ աշխատանքները։ Ճախրուկների հետ ելույթ են ունեցել նաև ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը,իսկ ազգային պարով՝  «Վանակն» ավանդական պարի խումբը։   Այս անգամ փառատոնին մասնակցել են նաև Ղազախստանի Հանրապետությունից և Մարոկկոյից։

Փառատոնին ներկա էին ՀՀ ԱՍՀՆ նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը,ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը և Հայաստանում Ղազախստանի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Ալիխան Ախմետովը։ Փառատոնի գործընկերներ՝  ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ՀՀ ԱՍՀՆ նախարարությունը,ՀՀ գլխավոր դատախազությունը,ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

Փառատոնի հիմադիրներ՝ Աննա և Անահիտ Մխիթարյաններ,փառատոնի կազմակերպիչ՝ «Ճախրուկ» հասարակական կազմակերպություն։

91