ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և ԱԲ ուղղություններով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ, որը Հայաստան է ժամանել մասնակցելու Firebird AI-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման, արհեստական բանականության, տվյալների կենտրոնների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով:
Երկուստեք կարևորվել է համաշխարհային հեղինակավոր կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացումը:
09 Օգոստոս, 2026 13:51
1252
Թրամփը զանգահարել է Nvidia-ի գործադիր տնօրենին All-In գագաթնաժողովի ժամանակ և կատակել
15 Սեպտեմբեր, 2026 13:12
«Nvidia»-ն G20-ին կոչ է անում արագացնել ԱԲ-ի ներդրումը՝ որպես տնտեսական աճի խթան
03 Սեպտեմբեր, 2026 10:45
Արհեստական բանականության գործարան Հրազդանում. Firebird ԱԲ նախագիծ NVIDIA-ի և Dell-ի հետ (լուսանկարներ)
15 Հունիս, 2026 16:51