Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կոլումբիայի Կալի քաղաքում փրկարարները երկրաշարժի հետևանքով փլատակների տակից ողջ են դուրս բերել երկու ամսական տղայի, ում հայրը ժամեր շարունակ սեփական մարմնով պաշտպանել է ընկնող բետոնե կառույցներից։

Որոնողական աշխատանքների ժամանակ լսելով երեխայի լացը՝ ոստիկաններն ու տեղացիները ձեռնամուխ են եղել փլատակների մաքրմանը և հայտնաբերել տղամարդուն, ով մինչև վերջ գրկած է պահել որդուն։ Երեխան և հայրը փրկվել են, սակայն մայրն ու հորեղբայրը համարվում են անհետ կորած։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Կոլումբիայում տեղի ունեցած 7.4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 240 մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվել են:

65