Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Եվրատեսիլ 2027» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Բուլղարիայի Բուրգաս քաղաքում. հայտնում է Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU)։

Մրցույթի կիսաեզրափակիչները կանցկացվեն 2027 թվականի մայիսի 11-ին և 13-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 15-ին։ Մրցույթին նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաև Սոֆիայում, Պլովդիվում և Վառնայում։

«Եվրատեսիլ-2027»-ը կլինի 71-րդ թողարկումը և առաջին անգամ կանցկացվի Բուլղարիայում։ 2026 թվականին Վիեննայում կայացած մրցույթում հաղթել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Դարան՝ «Bangaranga» երգով։ Նա հավաքել էր 516 միավոր՝ 173 միավորով գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած Իսրայելի ներկայացուցչին։

135