Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սուխումիում ավարտվել է «Ափսնի 2026» շախմատի մրցաշարը, որն անցկացվել է «Աբխազիա Օփեն» 23-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։ Ավելի քան 120 մասնակցի մասնակցությամբ գլխավոր մրցաշարում հաղթանակ է տարել Գուլրիփշից 12-ամյա Արմեն Թոփչյանը։
Փառատոնի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Աբխազիան ներկայացնող այդքան փոքր մասնակիցը հաղթում է գլխավոր մրցաշարում։
Երրորդ տեղը զբաղեցրել է Սուխումիում բնակվող Արտյոմ Թաբարյանը, իսկ վետերանների պայքարում հաղթել է Սերգեյ Մինոսյանը։
Անցկացվել են նաև մանկական մրցաշարեր։ Մինչև 12 տարեկան տղաների մրցապայքարում հաղթել է Ատոմ Պարավյանը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Լեոնիդ Իգնոյանը։ Մինչև 8 տարեկանների խմբում առաջին տեղը գրավել է Արարատ Հակոբյանը, նույն տարիքային խմբի աղջիկների պայքարում երկրորդ տեղը զբաղեցրել է Մարիա Իգնոյանը։