Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում 2-0 հաշվով առավելության հասավ «Վանի» նկատմամբ:
Խաղի հաշիվը երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, բացեց Ալիուն Նդուրը։ Իսկ տանտերերի երկրորդ գոլը 89-րդ րոպեին հեղինակեց Արայիկ Էլոյանը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» վաստակած միավորների քանակը հասցրեց 9-ի և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Վանը», անցկացրած երեք խաղերում կրելով նույնքան պարտություն, 0 միավորով 11-րդն է։
15 Օգոստոս, 2026 18:33
934
«Արարատ-Արմենիան» 0։4 հաշվով պարտվեց «ԱԶ Ալկմարին»
22 Հոկտեմբեր, 2026 23:29
«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց
27 Օգոստոս, 2026 22:10
«Արարատ-Արմենիան» այսօր կանցկացնի ՉԼ որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը
04 Օգոստոս, 2026 18:20
Իրանը ԱՄՆ-ի նոր հարձակման դեպքում կհարվածի նաև հեռավոր ռազմաբազաներին. Ռեզայի
12 Նոյեմբեր, 2026 12:03
Մասկը պատրաստ է աշխատանքի ընդունել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին
12 Նոյեմբեր, 2026 11:51
Իսրայելը հարվածել է Գազայի բժշկական կենտրոնին
12 Նոյեմբեր, 2026 11:37