Ռուբինյանն ու Համադեն քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 18-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։
Կողմերն անդրադարձել են վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Կարևորվել է Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, այդ թվում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացումը։
Ընդգծվել է նաև հումանիտար հարցերի լուծման և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման կարևորությունը։
Մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ընդլայնման վերաբերյալ։
18 Օգոստոս, 2026 17:57
572
Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի. Ռուբեն Ռուբինյան
02 Նոյեմբեր, 2026 19:46
ՀՀ-ում ոչ ոք չի պատրաստվում ընդունել Ալիևյան Սահմանադրությունը. Ռուբինյան (տեսանյութ)
30 Հոկտեմբեր, 2026 12:34
Մեղադրելու փոխարեն պետք է շնորհակալություն հայտնեն. Ռուբինյանը՝ ընդդիմության հրահրած ծեծկռտուքի մասին
29 Հոկտեմբեր, 2026 15:12
Միրզոյանը և Համադեն քննարկել են հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը
18 Օգոստոս, 2026 14:37