Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 22-ին Գառնու տաճարի դարերի պատմություն կրող միջավայրը մեկ օրով կդառնա ժամանակակից մշակույթի և նոր փորձառությունների հանդիպման վայր՝ միավորելով մարդկանց, երաժշտությունը, բնությունը, համերը, ստեղծագործականությունը, լույսն ու էներգիան։

ԿԳՄՍ նախարարությունը` Երևանի քաղաքապետարանի, Horizon-ի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրաի (ՔՈԱՖ) աջակցությամբ, Հայաստանում առաջին անգամ կազմակերպում է էլեկտրոնային երաժշտության միջազգային ճանաչում ունեցող արտիստ Շտեֆան Բոդցինի (Stephan Bodzin) հանրահայտ կենդանի շոուն՝ «Հորիզոն» փառատոնի շրջանակում: Միջոցառման գլխավոր հովանավորն է Տելեկոմ Արմենիան։

Շտեֆան Բոդցինը ժամանակակից էլեկտրոնային երաժշտության ամենաճանաչված արտիստներից է՝ հայտնի իր էմոցիոնալ և մեղեդային տեխնո հնչողությամբ, ինչպես նաև տպավորիչ կենդանի ելույթներով։ Բոդցինն իր յուրաքանչյուր սեթ ստեղծում է հենց ելույթի ընթացքում՝ օգտագործելով սինթեզատորների և անալոգային գործիքների լայն ընտրանի։ Նրա յուրաքանչյուր ելույթ վերածվում է կինեմատոգրաֆիկ ճանապարհորդության՝ զարգացող մեղեդիների, հզոր ռիթմերի և տպավորիչ վիզուալների միջոցով։

Միջոցառման ընթացքում ելույթ կունենան նաև Amesens, Supacooks, Moon’s Voyager, Hayk Föhn, Henna Onna և Soundcure արտիստները։

Օրվա ընթացքում սպասվում են բազմաթիվ փորձառություններ՝ պարապլանով թռիչք, ինտերակտիվ խաղեր, հանգստի գոտիներ, հատուկ ընտրված սննդի առաջարկներ, կոկտեյլներ։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել EventHub-ից՝ հետևյալ հղումով: Տոմսերը հասանելի կլինեն նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի մոտ։

Անվճար ուղևորափոխադրում Երևանից

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ միջոցառման օրը կգործի անվճար ուղևորափոխադրում՝ Երևան–Գառնի–Երևան ուղղությամբ։

Երևան–Գառնի
Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-16։00, յուրաքանչյուր 15 րոպեն մեկ՝ Աբովյան պուրակից

Գառնի–Երևան
Վերադարձը՝ ժամը 23։00-ին, դեպի Աբովյան 3

77