Երևան-Երասխ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ընթացող «Mercedes»-ում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարելու ընթացքում վարորդը կրակ և ծուխ է նկատել, կանգնել է ու փորձել մարել այն, սակայն կրակը շատ արագ տարածվել է։
22 Օգոստոս, 2026 14:13
590
Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղում մահացել է
07 Սեպտեմբեր, 2026 20:15
Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում
01 Օգոստոս, 2026 11:00
Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին. կան զոհ և տուժած
07 Հունիս, 2026 15:32
Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու
12 Նոյեմբեր, 2026 10:19
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
12 Նոյեմբեր, 2026 00:03
Իրերս եմ հավաքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
11 Նոյեմբեր, 2026 23:14
Բուլղարիայում բախվել է 50 մեքենա․ կան զոհեր
10 Նոյեմբեր, 2026 14:25
Երևանում բախվել են Hyundai Elantra-ն և Chevrolet Volt-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
10 Նոյեմբեր, 2026 12:10
Կապանում վթարային ջրանջատում կլինի
10 Նոյեմբեր, 2026 00:09