Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դոկտոր Օմար Համիդը հանդիսանում է Էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի միջազգային «Elevate Congress»-ի նախագահը։ Նրա երկու կլինիկաները գտնվում են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Պատահական չէ, որ նրա ղեկավարած կլինիկան արժանացել է հեղինակավոր IMTJ «Տարվա միջազգային ստոմատոլոգիական կլինիկա» մրցանակին։

Դոկտոր Համիդի հաջողության գաղտնիքը նրա կրկնակի տաղանդի մեջ է։ Նախքան բժշկական համալսարանն ավարտելը, նա ստացել է ՏՏ և 3D ծրագրավորման ինժեների որակավորում՝ այսպիսով միավորելով բարձր տեխնոլոգիաների ինժեներիան, ճշգրիտ բժշկությունը և նուրբ արվեստը։

 

Լինելով Արաբ ատամնաբույժների ավստրիական միության և միջազգային «Elevate Congress»-ի նախագահը՝ դոկտոր Համիդը կրթում է հազարավոր բժիշկների ողջ աշխարհում:

Շուտով սպասվում է դոկտոր Օմար Համիդի այցը Հայաստան, որի ժամանակ նա իր փորձով և նորարարություններով կկիսվի ստոմատոլոգիայի ոլորտի հայ առաջատար մասնագետների հետ:

Բժշկի գործունեությանն ու աշխատանքներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով նրա ինստագրամյան էջ:

 

897