Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսլամաբադը հերթական փորձն է ձեռնարկում վերսկսելու Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցությունները։ Ըստ BBC-ի՝ Պակիuտանի զինված ուժերի ղեկավար Ասիմ Մունիրն ուղևորվում է Թեհրան՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար։
Սա կլինի Մունիրի երրորդ այցն Իրան այս տարի՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը դադարեցնելու հարցում միջնորդելու Իսլամաբադի շարունակական ջանքերի ֆոնին։
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ուղևորությունը կլինի Պակիuտանի՝ «տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն» ուղղված ջանքերի շարունակությունը։
Բաղային Թեհրանում լրագրողներին հայտնել է, որ իր գտնվելու ընթացքում Մունիրը բանակցություններ կվարի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։