Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պակիստանն իր միջնորդական ջանքերի շրջանակներում զգալի առաջընթաց է արձանագրել Իրանի հետ բանակցություններում՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հակամարտության կարգավորման հարցում։ Այդ մասին Իրան պակիստանյան պատվիրակության այցի արդյունքներով հայտարարել է Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Ռազա Նաքվին։

«Մեր քննարկումը կենտրոնացած էր իրանա-ամերիկյան հակամարտության, Մերձավոր Արևելքում լարվածության վրա: Ձեռք է բերվել զգալի առաջընթաց, հանդիպումն ավարտվել է դրական նոտայով: Հուսով ենք, որ այս ազդակը կօգնի հարթել ճանապարհը դեպի հետագա առաջընթաց և հարատև խաղաղություն տարածաշրջանում», - գրել է նախարարը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը և Իրանը, Պակիստանի տեսանկյունից, պետք է վերադառնան հունիսի 18-ին ստորագրված փոխհասկացվածության հուշագրի հիմնական դրույթներին: Այն պետք է դառնա ելակետ երկու կողմերի միջև հետագա կարգավորման և հակասությունների վերացման համար։

85