Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանի և Նեպալի սահմանին գտնվող անցակետի շրջանում սողանքի հետևանքով անհետ կորած է համարվում ավելի քան 1000 մարդ, հայտնում է Reuters-ը:

Նեպալի ոստիկանությունը հայտնել է, որ Նեպալի և Չինաստանի սահմանամերձ շրջանում հզոր հորդառատ ջրհեղեղների հետևանքով, որոնք տեղական համայնքներին էին պատել մեկ օր առաջ, առնվազն 165 մարդ է զոհվել։

Նեպալի զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչների տվյալներով՝ Նեպալի տարածքում անհետ կորած 826 զբոսաշրջիկներից ավելի քան 500-ն օտարերկրացիներ են եղել։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ Կատմանդուից մոտ 66 կմ հյուսիս, սահմանի մոտ գրանցված 4,4 մագնիտուդով երկրաշարժը, որի մասին ավելի վաղ հաղորդվել էր, իրականում առաջացել է սառցադաշտային ապարների և սառույցի փլուզմամբ պայմանավորված սեյսմիկ ակտիվությամբ, որին հաջորդել է սելավային հոսքը։

Անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված ստուգումը ցույց է տվել, որ սահմանային անցակետ տանող բոլոր ճանապարհները լիովին ավերված են:

 

64