Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր քոչարյանական դաշնակ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ԱԺ ամբիոնից իր հերթական անատամ կեղծ հայտարարությունն է հնչեցրել, թե իբր Սուքիասյաննները պայմանավորված են իշխանությունների հետ և «Խաչատուր Սուքիասյանի «Սիլ պլազան» գնելու գնի հետ կապված ՔՊ-ի մոտ երբեք հարցեր չեն առաջանա, քանի որ Սուքիասյանն իրենց թիմի անդամն է»: Սա նողկալի սուտ է։
 
Առաջին լուսանկարում պատկերված է ՍԻԼ պլազայի շենքի կառուցման լուսանկարները։ Սուքիասյանների ընտանիքը սեփական միջոցներով իրականացնելով խոշոր ներդրումներ, ճարտարապետական կամ ֆունկցիոնալ արժեք չունեցող պատից այդ վայրում կառուցել է «Սիլ պլազա»-ի շենքը։ Կառույցի հետ կապված դատական վճիռները վերջնականապես փաստում են, որ չկա որևէ օրինախախտում։ Այնպես որ դաշնակ պատգամավորի պնդումները կեղծ են, զուրկ փաստացի հիմքերից։ Հավելենք նաև, որ Սուքիասյանները տարածքի հետնամասում գնել են 5 բնակարան, ապա նոր սկսել կառուցապատումը։
Սուքիասյանները չեն գնել «Սիլ պլազա»-ի  շենքը, Սուքիասյանները կառուցել են «Սիլ պլազա»-ի  շենքը։ Դրանք վկայող ապացույցները վաղուց առկա են համացանցում, իսկ երկիրը թալանած քոչարյաններն ու նրանց սպասարկող տարատեսակ դաշնակները շարունակում են կեղծ լուրեր տարածելը։

242