Ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախում տեղակայված դիտարկման 27 կետում շուրջօրյա վերահսկում է իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: Այդ մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ կայքում:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, մարդասիրական օգնություն են ցուցաբերում բնակիչներին:

Ըստ 1lurer.am-ի՝ նշվում է, որ մեկ օրվա ընթացքում Հայաստանից 129 տեղահանված է վերադարձել Արցախ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս նրանց թիվը հասնում է 51 537-ի:

711