Այսուհետ դիմակ կրելը պարտադիր չէ անձնական օգտագործման մեքենաներում, հանգստյան գոտիներում և լողափերին, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում:
Այս և այլ փոփոխություններ կատարվել են պարետի 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ։
Ըստ այդմ սահմանվում է նաև, որ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում։
Այս մասին տեղեկացնում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
Մանրամասները՝ կից հղմամբ։https://www.gov.am/files/docs/4296.pdf…